ԳԼԽԱՎՈՐ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Էկոլենդ» ընկերությունը հանդիսանում է թարմ մրգերի և բանջարեղեների խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկը: 20 հա ջերմոցային տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզում: Արտադրությունը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով: Ջերմոցները համալրված են նորագույն եվրոպական սարքավորումներով, որոնք, հիմնականում, ներմուծված են Նիդերլանդներից:
Մեր Կազմակերպության տեսլականն է տարածաշրջանում լինել կայուն և ժամանակակից ջերմոցային տնտեսություն, ստեղծել կայուն աշխատատեղեր մեր քաղաքացիների համար, և առավելագույնս նվազեցնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԷԿՈԼԵՆԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ

Սոցիալական պատասխանատվության սկզբունքները

Մեր նպատակն է նպաստել բոլոր աշխատակիցների մասնագիտական զարգացմանը, ներգրավմանը և մոտիվացիային: Մեր երկրի քաղաքացիաների համար կայուն աշխատատեղեր ստեղծելուց բացի, մենք ձգտում ենք նպաստել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը և ներդրում ունենալ այս բնագավառի ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետների կերտմանը:

 

Էկոլոգիական պատասխանատվություն

էկոլենդ Գրինը` կորպորատիվ սկզբունք է, որը ենթադրում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում և աջակցություն՝ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Լինելով խոշորագույն գյուղատնտեսական համալիրնեերից մեկը, հիմնվելով մեր առաքելության և տեսլականի վրա` մենք դիտարկում ենք գյուղատնտեսական թափոնների կրճատումը և վերականգնվող էներգիայի օգտագործումը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություն: