Լոլիկի նոր տեսակ

Լոլիկի նոր տեսակ

Հունիսի 11, 2017

Սելեկցիոներները Հռոմում ներկայացրել են լոլիկի նոր տեսակ, որի հաճախակի օգտագործումը սննդում կդանդաղեցնի  ծերացումը եւ կառողջացնի մարդու օրգանիզմը: Գիտնականների խոսքով` այս սուպերլոլիկում բնական անտիկսոդանտի` լիկոպինի քանակը նորմայից 3 անգամ ավելի է, սակայն այն գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղեն չէ:

Երկու շաբաթից Իտալիայի խանութներում կհայտնվեն լիկոպինի մեծ պարունակությամբ կոնսերվացված լոլիկներն ու տոմատի մածուկը` «L+» նշագրումով: Իտալացի հայտնի դիետոլոգ Ջորջո Կալաբրեզեի կարծիքով` «այս բացառապես բնական արտադրանքը շատ օգտակար կլինի մարդու օրգանիզմի համար»:
Լոլիկի նոր տեսակը ոչ միայն կկանխի սրտամկանի խնդիրները, այլեւ կօգնի մաշկը պահել երիտասարդ եւ փափուկ: